ԴՆԹ թեսթը 99,9 տոկոսով հաստատել է, որ Պակիստանում ԱՄՆ զինծառայողների հատուկ գործողության արդյունքում սպանվածը հենց Ուսամա Բեն Լադենն է, մայիսի 2-ին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:

Վարչակազմի ներկայացուցիչները առայժմ չեն հաղորդել որեւէ մանրամասն թեսթի անցկացման վերաբերյալ:

«Թիվ մեկ ահաբեկիչը» սպանվել է կիրակի օրը Աբբոտաբադ քաղաքում: Նրա մահը հաստատել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: