Մայիսի 4-ին աշխատանքային այցով Երեւան կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Լիտվայի նախագահը Հայաստան կայցելի տարածաշրջանային այցելության շրջանակում: Դալիա Գրիբաուսկայտեն արդեն եղել է Վրաստանում եւ Ադրբեջանում: Ներկայումս Լիտվան ԵԱՀԿ նախագահող երկիրն է:





























