ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` այցելել Նյու-Յորք, այն վայրը, որտեղ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած  ահաբեկչության հետեւանքով փլուզվեցին հայտնի երկնաքերերը:

Ենթադրվում է, որ Օբաման այսպես կոչված Ground Zero կայցելի մայիսի 5-ին, որպեսզի հանդիպի ահաբեկչության հետեւանքով մահացածների հարազատներին: NBC News-ի տվյալներով` Բուշը նախատեսում է ահաբեկչության վայր այցելել սեպտեմբերի 11-ին` ահաբեկչության 10-րդ տարելիցի օրը:

2001 թվականի մայիսի 2-ի գիշերը Պակիստանում ոչնչացվել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենը: Հենց նրան են կասկածում սեպտեմբերի 11-ի կազմակերպման մեջ: