ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել չցուցադրել աշխարհին սպանված Ուսամա բեն Լադենի լուսանկարը: Այս մասին հաղորդում է NBC News-ը` վկակակոչելով Սպիտակ Տան բարձրաստիճան իր աղբյուրին:

Փորձագետների կարծիքով, Օբամայի այս որոշումը լրիվ հասկանալի է. ահաբեկչի արնաշաղախ մարմնի ցուցադրումը բռնության ալիք է առաջացնում ամբողջ աշխարhով մեկ, որոնք ուղղված են նաեւ ամերիկյան քաղաքացիների դեմ:

Ըստ DaysRu-ի, ամերիկյան իշխանություններն ունեն բեն Լադենի լուսանկարների երեք կատեգորիաներ: Դրանցից առաջիներն արվել են «թվ մեկ ահաբեկչին» ոչնչացնելուց անմիջապես հետո, երբ նրա մարմինը տեղափոխել են Աֆղանստան: Այս լուսանկարներում բեն Լադենը ճանաչելի է:

«Լուսանկարում տեսանելի են բաց վերքերն աչքերի մոտ: Շատ է արյունը»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է մայիսի 2-ի գիշերը` իր բունկերում գլխին արձակած կրակոցից, որտեղ նա թաքնվում էր: Բունկերը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի արվարձանում: Գործողությունն իրականացրել են ԱՄՆ ծովային հետեւակի զինվորականները: Ավելի ուշ բեն Լադենին «թաղել» են Արաբական ծովում:

Ամերիկյան իշխանությունները որոշել են բեն Լադենին չթաղել հողում, որպեսզի գերեզմանը հետեւորդների համար ուխտատեղի չդառնա: