«Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի հեղինակ, հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Ռոգոժկինի կինն ինքնասպան է եղել Սանկտ-Պետերբուրգում:
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» տվյալներով, Յուլիա Ռումյանցեւան դեպրեսիայի մեջ չի եղել, նախօրեին ոչ մեկի հետ չի վիճել: Մահվան օրը նա բարձր տրամադրությամբ է եղել, տանից դուրս գալիս ամուսնուն հաջողություն է մաղթել եւ գնացել իր գործերով: Մի քանի ժամ անց Ալեքսանդրին զանգել եւ հայտնել են, որ իր կինը թռել է շենքերից մեկի 14-րդ հարկից:
Ռումյանցեւան երկար տարիներ եղել է Ռոգոժկինի մոնտաժողը:
Նրանք միասին նկարել են «Կուկուշկա», «Ազգային որսի առանձնահատկությունները», «Ազգային ձկնորսության առանձնահատկությունները» ֆիլմերը, «Կոտրված լապտերների փողոցը» սերիալը:





























