Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերել մաքսանենգության մեջ կասկածվող Արմեն Սարգսյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձնավորությունը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի («Ալրաղացի Լյովիկ») թիկնապահ Արմեն Սարգսյանն է` «Գդըռ» մականունով, ով ձերբակալվել է մաքսանենգության կասկածանքով:

Դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, դատական դռնփակ նիստում բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանքը: ԱԱԾ աշխատակիցները Ա. Սարգսյանին տեղափոխել են Երեւանի թիվ մեկ մեկուսարան: