Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնած` հարկային վարչարարության մեղմացման գործընթացը նպատակ է հետապնդում խթանել տնտեսվարողների կողմից հարկերի վճարումը, ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա խոստացել է կառավարության աջակցությունը ոլորտի ձեռնարկություններին եւ գյուղացիներին:

Հայաստանի նախագահն ընդգծել է ագրովերամշակման ոլորտում պայմանագրերին հստակ հետեւելու կարեւորությունը: Ըստ Սարգսյանի, ապրանքի գինը պետք է օպտիմալ լինի ինչպես վաճառողի, այնպես էլ գնորդի համար:

«Պետք է հասնենք նրան, որ բոլոր տնտեսվարողները, վերամշակողները կարողանան ունենալ իրենց նախնական գնահատականները մթերվող բերքի քանակի վերաբերյալ»,- ասել է նախագահը եւ հավելել, որ դա դրական կազդի գյուղատնտեսության ոլորտի վրա: Նա ուրախությամբ նշել է, որ Հյաաստանում ավելանում են վերամշակող ձեռնարկությունները, իսկ պահանջարկի խնդիր չկա: