Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով մայիսի 4-ին դարձել է 83 տարեկան, երկար տարիների ընթացքում առաջին անգամ չի կարողացել նշել իր ծննդյան օրը:

Լրատվամիջոցները գրել էին, թե Մուբարաքի հարազատները Շարմ-էլ-Շեյխի հյուրանոցներից մեկում տորթ են պատվիրել, որը պետք է մատուցեր նրա սիրելի թոռը:

«Այն ամենն, ինչ հաղորդվել է նախկին նախագահի ծննդյան օրվա մասին, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է հիվանդանոցի տնօրեն Մուհամեդ Ֆաթհալլան:

Մուբարաքը, ով 30 տարի կառավարել է երկիրը, այժմ գտնվում է Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցում, խիստ հսկողության տակ: