Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 5-ին ընդունել է ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է Հայաստանի ԴԱՀԿ ծառայության եւ Ռուսաստանի դատական պրիստավների ծառայության միջեւ համագործակցությունն ու գործընկերային սերտ հարաբերությունների ձեւավորումը:
Զրուցակիցներն ընդգծել են նաեւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների գործընկեր ծառայություններն էլ միմյանց պրակտիկան ուսումնասիրելու եւ սովորելու շատ բան ունեն: ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը նշել է, որ ՀՀ ԴԱՀԿ ղեկավարի հետ արդեն պայմանավորվել են, որպեսզի մոտակա ժամանակաշրջանում ՌԴ-ից մասնագետների մի խումբ այցելի Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու գործընկերների փորձը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, պարբերական հանդիպումները, այցերը նոր խթան են հաղորդում երկկողմ հարաբերություններին:




























