«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթից 6 օր առաջ Դյուսելդորֆում Ֆրանսիան պահպանում է առաջատարի իր դիրքերը` ըստ William Hill խոշորագույն բուքմեյքերական գրասենյակի կանխատեսումների:
«Եվրատեսիլ-2011»-ն սկսվում է մայիսի 10-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Էմմին իր Boom-boom երգով: Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին:








































