Մայիսի 2-ին սպանված «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի տան նկարահանումները մոտակա ժամերին հասանելի կդառնան լայն հասարակության համար: Այս մասին Associated Press-ին հայտնել են նախագահ Օբամայի վարչակազմի աղբյուրը, որը չի ցանկացել հայտնել իր անունը:
Նրանց խոսքով, տեսանյութերը մամուլում կհայտնվեն կիրակի:
Բեն Լադենի սպանությունից հետո, ԱՄՆ իշխանությունները խոստացել են հրապարակել սպանված ահաբեկչի լուսանկարը, սակայն հետագայում Բարաք Օբաման հայտարարեց, որ Սպիտակ տանը դա չի անի, քանի որ կադրերը շատ սարսափելի են: Օբամայի հայտարարությունը ստիպել է շատերին կասկածել բեն Լադենին ոչնչացնելու տեղեկության իսկությանը:





























