Tesla ընկերության աշխատակիցները տեղեկացել են, որ ընկերությունը ատեստացիայի նոր փուլ է ծրագրել, որը պետք է ավարտվի հուլիսի 27-ին, ինչպես նաեւ նախատեսում է հետաձգել աշխատակիցներին խոստացած պարգեւատրման վճարումները եւ դրանք տալ ատեստացիայից հետո, հայտնում է CNBC-ն:
Հեռուստաալիքին այս մասին հայտնի է դարձել ընկերության կադրերի բաժնի ղեկավարի աշխատողներին հղած նամակի շնորհիվ, որը հայտնվել է CNBC-ի տրամադրության տակ:
Ընկերությունում պարգեւատրումների գումարը փոխվում է եւ կարող է կախված լինել այնպիսի հանգամանքներից, ինչպես առաջխաղացումները, բաժնետոմսերի գործարքները, պաշտոնի փոփոխությունը եւ որոշակի նպատակների հասնելու համար խրախուսական վճարումները, օրինակ՝ եռամսյակում մեծ քանակությամբ ավտոմեքենաների արտադրությունը:
Հունիսի 17-ին աշխատակիցներին հղած իր նամակում ընկերության կադրերի բաժնի ղեկավար Վալերի Կապերս Ուորքմանը պարգեւատրումների հետաձգումը պատճառաբանում է կորոնավիրուսի ազդեցությամբ:
«Բիզնեսի վրա եւ աշխարհում գործնականում յուրաքանչյուր բիզնեսի վրա COVID-19-ի տնտեսական ազդեցությամբ պայմանավորված պարգեւատրումների մասին ցանկացած իրազեկում, որոնք դուք կարող էիք ստանալ նախորդ ամիսներին, չեն տրամադրվի, քանի որ մենք արժանիքների նախորդ ցիկլը փոխարինում ենք ցիկլով, որը սկսվում է հուլիսից»,- նշված է Կապերս Ուորքմանի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ ծախսերի կառավարման մասշտաբային ջանքերի հետ մեկտեղ, պարգեւատրման մասին որոշումը կարեւոր էր այս կորոնավիրուսից հետո «Տեսլայի» բարգավաճումն ապահովելու համար:





























