Daimler (Mercedes ապրանքանիշ) համաշխարհային ավտոհսկան մտածում է աշխատակիցներին աշխատանքից ազատելու նոր ալիքի մասին, գրում է Automobilwoche պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Մինչեւ 2025 թվականը կարող է կրճատվել մինչեւ 10 հազար աշխատակից: Ընկերությունը դիտարկում է IT բաժինն աութսորսինգի միջոցով աշխատացնելու մասին՝ աութսորսինգով հավաքագրել ծրագրավորողներին եւ հետազոտություններում ներգրավված աշխատակիցներին, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Նախքան այդ՝ 2019 թվականի նոյեմբերին, ընկերությունն արդեն հայտարարել էր մինչեւ 2022 թվականը շուրջ 10 հազար աշխատակից կրճատելու մասին, որպեսզի 1,4 միլիարդ եվրոյի չափով նվազեցնի ծախսերը: Որոշումը կապված էր կառուցվածքը օպտիմալացնելու, արդյունավետությունն ու ճկունությունը բարձրացնելու ուղղությամբ ընկերության ձգտման հետ էլեկտրամոբիլներին տարածման աճի ֆոնին:

Վերջին տարիներին դասական ավտոմեքենաների շուկան գտնվում է լուրջ ճնշման ներքո, քանի որ ամբողջ աշխարհում կառավարությունները ձգտում են իրականացնել «կանաչ» քաղաքականություն, ինչպես նաեւ էլեկտրաքարերի պահանջարկի մեծացման պատճառով: Բացի այդ, 2020 թվականին ավտոոլորտը մեծ հարված էր ստացել կորոնավիրուսի համավարակի պատճառով, որը հրահրել էր համաշխարհային անկում եւ կրճատել ավտոմեքենաների պահանջարկը:

Բացի Daimler-ից, կրճատումներ են պլանավորվում նաեւ Audi,  Opel, BMW,  Nissan եւ Renault ընկերություններում: