Չինաստանի դատարանը դատավճիռ է կայացրել չինացի նկարչ Չեն Լիի նկատմամբ, ով շոուի շրջանակում հենց հանդիսատեսի աչքի առջեւ սեռական հարաբերություն է ունեցել իր ասիստենտուհու հետ:
Դատարանի դատավճռով, նկարիչը պետք է մեկ տարի անցկացնի աշխատանքային ճամբարում: Պաշտպանական կողմը խոստացել է վիճարկել դատավճիռը` դատարանին խնդրելով գործը քրեականից վերաորակել քաղաքացիականի:
Նշվում է, որ նկարչի գործողությունները եղել են նրա «Գեղարվեստական մարմնավաճառություն» խորագրով ցուցադրության մի մասը: Ներկայացմանը հրավիրված են եղել միայն արվեստի բնագավառի փորձագետներ:
Նկարչին ձերբակալել են մարտի 23 -ին: Հայտնի չէ, արդյոք միջոցառման կազմակերպիչները նախապես տեղյակ եղե՞լ են Չեն Լիի ցուցահանդեսի բովանդակության մասին, թե` ոչ: Ի դեպ, նկարիչը ձերբակալվել է նրանց բողոքի հիման վրա:





























