Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է 2021թ․ հունվարի 1-ից ֆիզիկական անձանց եկամտահարկը (ՖԱԵՀ) 13%-ից բարձրացնել մինչեւ 15%-ի՝ տարեկան 5 մլն ռուբլուց բարձր եկամուտ ունեցող անձանց համար, իսկ այդ միջոցառման արդյունքում ստացված 60 մլրդ ռուբլին ուղղել ծանր հիվանդություններով երեխաների բուժմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագահն ընդգծել է, որ հազվագյուտ հիվանդությունների բորժման բոլոր արդեն գործող ծրագրերը նույնպես պետք է պահպանվեն։
«Միջոցները․․․ ամեն տարի մոտ 60 միլիարդի, կգումարվեն այն ռեսուրսներն, որոնք արդեն հատկացվում են բարձրտեխնոլոգիական օգնության եւ դեղամիջոցներով ապահովման համար»,- ասել է պետության ղեկավարը:
Նա, միաժամանակ, պահանջել է «բացառել ցանկացած բյուրոկրատիա» այդ միջոցները ծախսելիս, որի համար անհրաժեշտ է մշակել արդյունավետ մեխանիզմ՝ քաղաքացիական հասարակության հետ անմիջական երկխոսության միջոցով: «Սակայն ես կարծում եմ, որ հիմնական սկզբունքը ակնհայտ է՝ այս փողի օգտագործման վերաբերյալ որոշումները պետք է լինեն թափանցիկ եւ բացարձակապես բաց, վայելեն անվերապահ վստահություն: Այդ որոշումները կայացնելու բարոյական իրավունք ունեն միայն բժիշկները, հասարակական գործիչները, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են հիվանդ երեխաներին, ոչ առեւտրային, բարեգործական կազմակերպություններում աշխատանքին, գործով են ապացուցել իրենց ազնվությունը, ունեն անվիճելի հեղինակություն եւ անբասիր հեղինակություն»,- ասել է Պուտինը՝ «նման մեխանիզմ ստեղծելու» խնդիր դնելով։
Նախագահը հեռուստաուղերձում նշել է, որ 2001 թվականից Ռուսաստանում գործող ՖԱԵՀ 13% տոկոսադրույքը հնարավորություն է տվել ստվերներից հանել աշխատավարձերն ու եկամուտները, ինչպես նաեւ պարզեցնել եւ հասկանալի դարձնել հարկային վարչարարությունը: Նա ընդգծել է, որ առաջին հայացքից «նույնիսկ անարդար է թվում», որ եկամուտների տարբեր մակարդակ ունեցող քաղաքացիները հարկ են վճարում նույն տոկոսադրույքով:





























