Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Գորդոնին հյուր» հաղորդման եթերում հուշեր է պատմել ամերիկացի հանգուցյալ սենատոր Ջոն Մակքեյնի մասին:

Նրա խոսքերով՝ ինքը բազմիցս հանդիպել է Մակքեյնի հետ:

«Մակքեյնը կյանքում հոգյակ էր, լի հումորով, ինքնահեգնանքով, ռոմանտիկայով: Իսկ հեռուստատեսությամբ նա կարծես փայտե լիներ: Եվ դա նրան խանգարում էր»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:

Նա պատմել է Մակքեյնի հետ Աջարիա մի ուղեւորության մասին:

Սահակաշվիլին հիշել է, թե ինչպես էր Մակքեյնը մի ձեռքով «լողում ալիքներում»: Այնուհետեւ նրանք գնացել են խմելու, այցելել են զվարճանքների այգի, «վազվզել են շատրվանների շուրջը» եւ «սատանայի անիվ» են նստել: