Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի Եվրամիությունում հնարավորինս շուտ կայանա քննարկում Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա բացարձակ սկանդալային է համարել Լիբիայի ափերին թուրքական եւ ֆրանսիական ֆրեգատների մասնակցությամբ միջադեպը։

«Հարկավոր է ընդհանրապես պարզաբանել այն դերը, որ Թուրքիան խաղում է Լիբիայում։ Ես կարծում եմ, որ մենք Լիբիայի «սիրիականացման» վկաներն ենք, քանի որ Թուրքիայի ռազմական միջամտությունը իրականացվում է սիրիական աջակցությամբ»,- նշել է նախարարը։

Ավելի վաղ Ֆրանսիան մեղադրել էր թուրքական զինվորականներին, որոնք Միջերկրական ծովում ագրեսիվ պահվածք էին դրսեւորել՝ ֆրանսիացիների կողմից թուրքական ռազմածովային նավատորմի ուղեկցությամբ դեպի Լիբիա ուղեւորվող բեռնատար նավի ստուգման փորձի ժամանակ։ Թուրքիան մեղադրանքները չի ընդունել, հայտարարելով, որ ֆրանսիական նավը կատարել է վտանգավոր մանեւրներ։