Երբ սովորական քաղաքացին հարկի տեսքով 500 դրամ է վճարում իր համեստ կարողության համար, նա շատ պահանջկոտ է դառնում: Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով՝ նման քաղաքացիները կարող են իրենց տեսնել փողոցում եւ արված աշխատանքի մասին հաշվետվություն պահանջել:
«Ենթադրենք, մեզ հաջողվեց ընտրություններ անցկացնել առանց ընտրակաշառքի: Քաղաքացին, ով ստացել է իր 10 000 դրամ ընտրակաշառքը, պետք է նաեւ վճարի 500 դրամ: Նա կարող է ոչինչ չասել, սակայն մենք պետք է հաշվի առնենք, քանի որ դա շատ կարեւոր քաղաքական գործոն է»,-ասաց Աղազարյանը:





























