Ծիծեռնակաբերդի հրդեհը մեկուսացվեց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«ԱԻՆ-ի հերշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները», գրել է Հակոբ Կարապետյանը: