COVID-19-ի եւ իրավիճակի զարգացման խիստ անորոշ շրջանում ֆինանսական պայմանները մեղմացել են, սակայն սպասվում է վճարունակության պակասի լուրջ վտանգ, կանխատեսել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գլոբալ ֆինանսական կայունության մասին հունիսին հրապարակված հաշվետվության մեջ՝ կոչ անելով ազգային իշխանություններին տնտեսությանն աջակցելու հետ մեկտեղ մեծ ուշադրությամբ հետեւել ֆինանսական խոցելիության գործոններին եւ ֆինանսական կայունացման պահպանմանը:
ԱՄՀ-ն հատուկ ուշադրություն է դարձնում մի շարք գործոնների վրա: Նշվում է վճարունակության անկման լուրջ վտանգի մասին.
- Տարեսկզբին կտրուկ անկումից հետո ռիսկային ակտիվների գները վերականգնվել են, սակայն դրա հետ մեկտեղ էտալոնային տոկոսադրույքները նվազել են, ինչը հանգեցրել է ֆինանսական պայմանների ընդհանուր մեղմացմանը:
- Կենտրոնական բանկերի օպերատիվ եւ համարձակ գործողությունները՝ ուղղված շուկաներում լուրջ լարվածության թուլացմանը, թույլ են տվել բարելավել տրամադրությունները շուկայում, այդ թվում՝ ձեւավորվող շուկաներով երկրներում, որոնցից մի քանիսն առաջին անգամ էին ձեռք բերել ակտիվներ, ինչը նպաստել է ֆինանսական պայմանների մեղմացմանը:
- Խիստ բարձր անորոշության պայմաններում ծագել է անհամապատասխանություն ֆինանսական շուկաներում իրավիճակի եւ իրական տնտեսության զարգացման միջեւ, ինչը խոցելիության գործոն է, որը կարող է սպառնալ տնտեսական վերականգնման գործընթացին, եթե ներդրողների՝ ռիսկի նկատմամբ հակվածությունը նվազի:
- Կորոնավիրուսի համավարակը կարող է հանգեցնել ֆինանսական համակարգերի խոցելիության մյուս գործոնների զարգացմանը: Որոշ վարկառուներ կարող են կորցնել վերահսկողությունը պարտքերի բարձր մակարդակի վրա, իսկ կորուստները, որոնք հասցվել են վճարունակության անկման հետեւանքով, կարող են լուրջ փորձության վերածվել բանկերի կայունության համար որոշ երկրներում:
- Ձեւավորվող շուկայով եւ «սահմանային» շուկայական տնտեսությամբ որոշ երկրներ բախվում են վերաֆինանսավորման ռիսկերի հետ, իսկ որոշ երկրներ կորցրել են հասանելիությունը դեպի այդ շուկաները:
- Ազգային իշխանությունները պետք է տնտեսությանն աջակցելու հետ մեկտեղ մեծ ուշադրությամբ հետեւեն ֆինանսական խոցելիության գործոններին եւ պահպանեն ֆինանսական կայունացումը:




























