Աշխարհում ամենախոշոր՝ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրող Coca-Cola-ն 30 օրով կդադարեցնի բոլոր սոցցանցերում գովազդի տեղադրումը: Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Քուինսին:
«Աշխարհում ռասիզմը տեղ չունի, տեղ չունի նաեւ սոցցանցերում: Ընկերությունը 30 օրով դադարեցնում է իր գովազդի տեղադրումը բոլոր սոցցանցերում»,-ասել է նա՝ հավելելով, որ ընկերությունը կվերանայի իր գովազդային քաղաքականությունն ու փոփոխություններ կկատարի:
Ավելի վաղ North Face ընկերությունը հայտնել է, որ Ֆեյսբուքում չի տեղադրի իր գովազդը «ատելություն, բռնություն եւ ռասիզմ պարունակող հրապարակումների պատճառով»:
Բոյկոտին միացել է նաեւ Verizon Communications Inc հեռուստահաղորդակցման օպերատորը:
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը կփոփոխի իր քաղաքականությունն ու կարգելի սոցցանցում տեղադրվող գովազդում ատելություն պարունակող արտահայտությունները:




























