Մայիսի 27-ին ոստիկանության Իջևանում գտնվող  խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության մթերային և տնտեսական ապրանքներ գողանալու դեպքը բացահայտվել է ոստիկանների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների և Բերդի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 26-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Արծվաբերդի չորս բնակիչներ:

Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Քննությունը շարունակվում է: