Ամերիկյան հեղինակավոր Պրինստոնի համալսարանը հայտարարել է, որ կբացառի իր անվանումից ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը նրա ռասիստական հայացքների պատճառով, հաղորդում է BBC News-ը։

Այսօր հայտնի է դարձել, որ Վուդրո Վիլսոնի անունն արդեն հեռացրել են համալսարանի անվանումից։

Այդ քայլի պատճառն էր բողոքի ցույցերի ալիքը, որը բռնկվել էր ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո։

Վիլսոնն ԱՄՆ նախագահ էր 1913-1921 թթ․ եւ մասնակցել էր ՄԱԿ-ին նախորդող Ազգերի Լիգայի հիմնադրման մեջ։

Այդուհանդերձ, նա հանդես էր գալիս սեգրեգացիայի օգտին եւ դա պարտադրում էր մի շարք դաշնային գործակալություններին։ Նա նաեւ արգելել էր աֆրիկյան ծագում ունեցող ուսանողներին ընդունվել Պրինստոն եւ արդարացնում էր «Կու Կլուքս Կլան» ռասիստական կազմակերպության գործունեությունը։