Եգիպտոսի գլխավոր դատախազությունը 15 օրով երկարացրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կալանքի ժամկետը, հայտնում է «Ալ Ահրամը»: Նման որոշում է կայացվել Շարմ-Էլ-Շեյխի հոսպիտալում Մուբարաքի հետ քննիչների հետ ունեցած հանդիպումից հետո:

Մուբարաքը, ինչպես հայտնի է, հրաժարական է տվել փետրվարի 11-ին, 18 օր տեւած հակակառավարական ցույցերից հետո: Գլխավոր դատախազությունը  նախկին նախագահին մեղադրում է կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ցուցարարների նկատմամբ հունվար-փետրվար ամիսներին բնություն կիրառելու մեջ: