Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին սպասելով ՆԱՏՕ-ի ցամաքային հարձակմանը, սկսել է լայնամասշտաբ մոբիլիզացիա իրականացնել` բանակ զորակոչելով կանանց ու երեխաներին, մայիսի 10-ին այս մասին հաղորդել է «Աշ-Շարք ալ-Աուսատ» թերթը` վկայակոչելով լիբիական ռեժիմի իր աղբյուրին:
«Մենք սպասում ենք ՆԱՏՕ-ի ուժերի ցամաքային ներխուժմանը Լիբիայի տարածք եւ պատրաստվում ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Հենց այդ միջոցառումների շրջանակում էլ իրականացվում է կանանց ու երեխաների զանգվածային լայնամասշտաբ մոբիլիզացիա բանակ»,- ասել է պաշտոնյան, ով չի ցանկացել նշել իր անունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի օդային ռմբակոծումներով չհաջողվեց Քադաֆիին պարտադրել հրաժարվել իշխանությունից եւ դա գիտակցելով, ՆԱՏՕ-ի ղեկավարները ստիպված են լինելու դիմել ցամաքային հարձակման:





























