Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը Խաղաղության մրցանակ է ստացել ավստրալացի իրավապաշտպաններից:
Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Լոնդոնում, որտեղ Ասանջը սպասում է Շվեդիա արտաքսվելուն:
Սիդնեյի հիմնադրամը հայտարարել է, թե մրցանակը տրվում է «մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացառիկ խիզախության համար»: Ստանալով մրցանակը` Ասանջն ասել է, թե լրատվամիջոցների եւ կայքերի գործերին իշխանությունների միջամտությունն անթույլատրելի է:
Նա նշել է, թե Wikileaks-ը հետայսու եւս շարունակելու է իր աշխատանքը, ամրացնելու է անվտանգության համակարգը, որ կանխի կիբեռհարձակումները:





























