«Ոչ ոք չի վաճառել «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերությունը, այն ուղղակի փակվել է»,- այսօր՝ մայիսի 11-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը:
Պաշտոնապես գործարքը ներկայացվում է որպես «ՌԱՍԿՈ» եւ «Այ-Էս-Ջի»՚ ապահովագրական ընկերությունների միաձուլում, որին ՀՀ Կենտրոնական բանկն արդեն նախնական համաձայնություն է տվել։
Սակայն նշենք, որ ISG-ի ապահովագրական պորտֆելն անցնում է «ՌԱՍԿՈ» ընկերությանը, գործարքի արդյունքում ISG-ն դադարեցնելու է իր գոյությունը: Ուստի անկախ նրանից, թե գործարքին պաշտոնապես ինչ անվանում է տրվում, ըստ էության այն վաճառք է։
Մ. Բաղդասարովի տեղեկացմամբ՝ «Արմավիան» ներկայում ապահովագրություն է իրականացնում անգլիական ընկերությունում, ուստի «Այ-Էս-Ջի»-ի անհրաժեշտությունն այլեւս չի զգում։
Հիշեցնենք,, որ «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերության հիմնադիրը «Միկա Լիմիտեդն» է: Ընկերության պորտֆելի ճնշող մասը կազմում է ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը:




























