Օգոստոսին Սաուդյան Արաբիայից նավթի արտահանումը հուլիսի համեմատ չի փոխվի, քանի որ լրացուցիչ բարելները, որոնք երկիրը, ինչպես սպասվում է, կարդյունահանի հաջորդ ամիս, կուղղվեն էլեկտրաէներգիայի աճող ներքին պահանջարկի բավարարմանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոլորտի աղբյուրները:
Սաուդյան Արաբիայում նավթի սպառումը էլեկտրաէներգիայի պահանջարկի պատճառով հաճախ աճում է ամռան շոգ ամիսներին՝ օրական մինչեւ 550․000 բարել: Այս ամառ վառելիքի պահանջարկը կարող է անցած տարվանից ավելի շատ աճել, քանի որ միլիոնավոր մարդիկ տանն են մնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակող միջոցների պատճառով:
Մայիսից ՕՊԵԿ-ի երկրները եւ նրանց գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, նվազեցրել են արդյունահանումը մինչեւ օրական ռեկորդային 9․7 միլիոն բարելով, իսկ օգոստոսից մինչեւ տարեվերջ կրճատումների ծավալը պետք է օրական 7․7 միլիոն բարել կազմի։
Չորեքշաբթի օրը տեղի կունենա ՕՊԵԿ+-ի նախարարական համատեղ մոնիտորինգի հանձնաժողովի (JMMC) նիստը, որի ընթացքում նախարարները կգնահատեն նավթի շուկայի վիճակը եւ սահմանափակող գործարքին համապատասխանության մակարդակը:




























