Մայիսի 11-ին Դյուսելդորֆում ռուսական երեկույթ է տեղի ունեցել, որին «Եվրատեսիլի» հայ մասնակից Էմմին ռուս երգիչ Ալեքսեյ Վորոբյովին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել:

Ինչպես հաղորդում է RBC-ն, «Եվրոկլուբում» տեղի ունեցած երեկույթը բացել է Ալեքսեյ Վորոբյովը: Ելույթ է ունեցել նաեւ «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը, ով ժամանել է Գերմանիա որպես նորվեգական NRK հեռուստաալիքի հատուկ թղթակից:

Ելույթ են ունեցել նաեւ երեկույթին հրավիրված մյուս երգիչները` Էմմին, Ell/Nikki-ն Ադրբեջանից, Իսլանդիայի, Մալթայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները: