Լրատվամիջոցներում միշտ չէ, որ հրապարակվում են օբյեկտիվ քննադատություն  պարունակող հոդվածներ։ Քիչ չեն դեպքերը, երբ քննադատության տեղ մամուլում  հայտնվում են վիրավորական հրապարակումներ։ Մայիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ խոսելով լրագրողների հանդեպ օրենսդրության ապաքրեականացման հարցի մասին։

Նշենք, որ համաձայն Հայաստանի օրենսդրությունում կատարված փոփոխություների՝ զրպարտության համար քրեական պատասխանատվության ենթարկվելը փոխարինվել է տուգանքով։ Սակայն  պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները հակված են կիրառել առավելագույն՝ 2 մլն դրամի չափով տուգանքներ։

Աճեմյանը նշեց, որ այս առումով պետք է գտնել ոսկե միջինը՝ լրատվամիջոցներին չտանել սնանկացման, սակայն  պահպանել ազդեցության մեթոդները։

«Լրատվամիջոցներում կան հրապարակումներ, որոնք անգամ ամոթ է կարդալ»,- նկատեց Աճեմյանը։