«Ժողովրդավարական շարժման» առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի վարչախմբի կարելի է ազատվել մի քանի ժամում: Այդ մասին նա հայտարարել է «Պրայմ-Թայմ» թերթի խմբագրությունում լրագրողների հետ հանդիպմանը:

Բուրջանաձեն հուսով է, որ մայիսի 21-ի ակցիային կմասնակցի իշխանությունների կողմից վիրավորված ամեն ընտանիքից մեկական անդամ: «Եթե դա տեղի ունենա, ես հավատացնում եմ, որ ընդամենը մի քանի ժամում հնարավոր է ազատվել է Սահակաշվիլիից եւ նրա վարչախմբից»,- ասել է նա:

Բուրջանաձեն խոստացել է, որ դավադրության մեջ չի մտնի իշխանությունների հետ եւ չի հրաժարվի իշխանափոխության հեղափոխական տարբերակից: