Ալժիրի դատարանը գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնություններ շնորհելու գործի շրջանակներում նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյուին եւ Աբդելմալեք Սելյալին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ն:

Ավելի վաղ նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյան եւ Աբդելմալեք Սելյալը 12 տարվա ազատազրկման էին դատապարտվել կոռուպցիայի համար: Նրանք արդեն կրում են իրենց պատիժները։