Հուլիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ:
Դրանց թվում են՝
«Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը («կողմ»՝ 80, «դեմ»՝ 18),
«Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ «Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»՝ 80, «դեմ»՝ 18),
«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը («կողմ»՝ 98, միաձայն),
«Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը («կողմ»՝ 93, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 4)
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը («կողմ»՝ 90, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 4):





























