Երեկ, փաստացի, սադրանք է տեղի ունեցել եւ այս իշխանությունները «Լիդիանի» հետ կուլիսային բանակցություններ է վարում Ամուլսարի շահագործման վերաբերյալ այն պարագայում, երբ ժողովուրդը սգում է իր պանծալի զավակների կորուստը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

«Անցած օրվա ընթացքում եւ այսօր իմ ունեցած տեղեկություններով՝ գործող իշխանությունները անցել են որոշակի գործողությունների, ժողովրդի թիկունքում եւ անցած երկու տարիների ընթացքում, երբ ասել ենք, որ պետք է Ամուլսարի հետ կապված խնդիրներին վերջնական գնահատական տրվի եւ նոր միայն հանքի շահագործման աշխատանքներ կատարվի»,-ասաց Վարագյանը:

Նա եւս մեկ անգամ կոչ արեց իշխանություններին ոչ թե պառակտել, երկրում խրամատներ փորել, ժողովրդին նորից ցնցումների տանել, այլ համախմբել համազգային ուժերը:

«Համենայնդեպս այս փուլում պետք է զերծ մնալ այդ խնդիրն այս օրերին վեր հանելու գործնթացից: Հասկացեք եւ խելքներդ գլուխներդ հավաքեք, սա մեր վերջին ճիգն է լինելու մեր պետության համար պայքարի այս փուլում»,- հավելեց Վահագն Վարագյանը:

Հավերժ փառք, Հայոց անպարտ Բանակին: Հավերժ հիշատակ, Հայրենիքի համար զոհվածներին: Մեր պետության համար օրհասական այս պահին, իշխանությունները փորձ են անում շահագործել Ամուլսարը՝ ժողովրդի թիկունքում գործարքի գնալով Լիդիանի հետ: Կոչ եմ անում երկրի ներսում նոր բարիկադներ չստեղծել և միասնական ջանք ներդնել Հայրենիքի պաշտպանության գործում:

Опубликовано Վահագն Վարագյան Среда, 15 июля 2020 г.