Բելառուսում կայացած վերջին նախագահական ընտրություններից (2015 թ.) հետո, պետության ղեկավարի աշխատավարձը ռուբլով գրեթե կրկնապատկվել է: Եթե վերածենք դոլարի, ապա աճը շատ համեստ է՝ ընդամենը 169 դոլար, հայտնում է 1reg.by պորտալը:

Հուլիսի 15-ին հրապարակվել է 2019թ․ նախագահի թեկնածուների եկամուտների հայտարարագիրը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարագրել է 117 068 ռուբլի աշխատավարձ, այսինքն՝ ամսական միջինը 9755 ռուբլի: 2019թ․ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 2,0914 ռուբլի՝ մեկ դոլարի դիմաց: Պարզվում է, որ, որպես Բելառուսի ղեկավար, Լուկաշենկոն անցյալ տարի ամսական ստացել է 4664 դոլար: