Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 15-ին, ժամը 16:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտ գյուղի Արեւելյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 23:05-ին:

Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորած անասնակեր եւ 200 քմ կուտակած գոմաղբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին օգտագործվել է նաեւ «Belarus» տեսակի տրակտոր, որը տրամադրվել է Դաշտ գյուղի համայնապետի կողմից: