Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սեւանի փողոցի թիվ 86/1 հասցեում՝ «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ երկու ավտոսանդուղք։