Քենիայի արեւմուտքում գտնվող գյուղում ոստիկանությունը հսկողության տակ է առել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տատի տունը: Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները` նման միջոցառումներ ձեռնարկվել են Ալ Քաիդայի կողմից սպառնալիքներից հետո, գրում է Utro.ru-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Պակիստանում ամերիկացի զինվորականները ոչնչացրել էին թիվ  1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին: Նրա զինակիցները խոստացել էին վրեժ լուծել այդ օպերացիայի համար, որի հրմանն անմիջապես նախագահ Օբաման էր տվել: