ՀԴԲ-ի նախկին գործակալին մեղադրանք է առաջադրվել չորս դպրոցականների ուղղությամբ բեռնատարն ուղղելու համար, որոնք ծաղրում էին նրան։

61-ամյա Քլիֆ Հեջեսը պետք է կանգներ դատարանի առաջ հունիսի 2-ին Լոնգմեդոուում տեղի ունեցած միջադեպի պատճառով, հաղորդում է Masslive.com­-ը։

Հեջեսին մեղադրանք է առաջադրվել վտանգավոր զենքի կիրառմամբ չորս հարձակում գործելու համար, ինչի հետեւաքով դեպքի վայրում զգալի վնաս էր հասցվել, ինչպես նաեւ մեքենան էր վնասվել։

Երեխաները պատմել են հետաքննիչներին, որ Հեջեսն ուղղել էր բեռնատար մեքենան իրենց ուղղությամբ, անցել արգելապատնեշը եւ մխրճվել դարպասի մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ տուժածներ չկան։ Հեջեսը պատմել է ոստիկանությանը, որ երեխաները ծիծաղել են նրա վրա՝ անարգի ժեստեր ցույց տալով։

Վերջերս նա թոշակի էր անցել ՀԴԲ-ում հատուկ գործակալի պաշտոնում 26 տարի աշխատելուց հետո։