Հետազոտությունը ցույց է տվել, որ Սիբիրում տեւական տապը գրեթե անհնար կլիներ անտրոպոգեն գործոնի բացակայության դեպքում, գրում է Naked-Science-ը։

Հունիսի վերջում ռուս մասնագետները հայտնել են, որ Վերխոյանսկ քաղաքում, որը սառնաշունչ Հյուսիսային կիսագնդի բեւեռում է, ջերմաստիճանի սյունակը բարձրացել էր մինչեւ 38 աստիճան։ Ռեկորդը վերջին անգամ գրանցվել էր 32 տարի առաջ։ Եւ չնայած շատերը հասկացել են՝ ինչն է այդպիսի անոմալիաների պատճառը՝ այժմ այդ հիպոթեզերը հաստատել են Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների խմբերը, որոնց եզրակացությունները հրապարակվել են World Weather Attribution նախագծի հարթակում։

Օդերեւութաբանները բացահայտել են, որ տեւական տապը, որի հետեւանքով Սիբիրում բռնկվել են անտառային հրդեհներ, առաջացել է աղետալի մարդկային գործունեության հետեւանքով։

Եթե կարծում եք, որ 1,8–3,6 աստիճանով բարձր ջերմաստիճանը մանրուք է, ապա հեռանկարում դա կարող է հանգեցնել գլոբալ աղետի։ Մասնագետների խոսքով՝ անգամ կլիմայական փոփոխությունների պայմաններում, որոնք դիտարկվում են այսօր ամբողջ աշխարհում, հենց տեւական տապն է հազվադեպ երեւույթ, որը, ինչպես ակնկալվում էր, պետք է տեղի ունենար ոչ հաճախ, քան 130 տարին մեկ անգամ։

«Այնպիսի վայրերում, ինչպես Սիբիրը, ավելի շոգ կլիման կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ոչ միայն տեղի վայրի բնության եւ մարդկանց, այլ նաեւ համաշխարհային կլիմայական համակարգի համար ընդհանուր առմամբ։ Ներկայում սիբիրյան տապը նպաստել է աշխարհում միջին ջերմաստիճանի բարձրացմանը մինչեւ երկու ամենաբարձր ցուցանիշով դիտարկումների ամբողջ ընթացքում»,-նշում են գիտնականները։

Հետազոտությունները ցույց էին տվել, որ վերջին ամիսների ընթացքում Սիբիրում գրանցված տապը գրեթե անհնար էր առանց կլիմայի անտրոպոգեն փոփոխության․ մարդկային գործունեությունն ավելացրել է դրա հավանականությունն առնվազն 600 անգամ (ի տարբերություն XX դարի)։ Ակնկալվում է, որ 2050 թվականին ցուցանիշները կբարձրանան եւս 0,5-5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։