Միացյալ Նահանգները գերազանցում են միջուկային սպառազինությունների ոլորտում իրենց հակառակորդներին եւ տրամադրված են պահպանել այդ պատրաստվածությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պահպանում ենք արտակարգ մարտունակ միջուկային պատրաստվածությունը՝ առավել մարտունակ, քան մեր հակառակորդների եւ մրցակիցների շրջանում։ Մենք կշարունակենք առաջիկա տարիներին պահպանել այդ գերազանցությունը»,-հայտարարել է Պենտագոնի ղեկավարը, որը ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի հետ անցկացրել է վիրտուալ հանդիպում անձնական կազմի, ինչպես նաեւ Պենտագոնի քաղծառայողների եւ նրանց անդամների հետ։
«Փաստն այն է, որ մենք մոդեռնիզացնում ենք մեր [ռազմավարական] ռմբակոծիչները, միջկոնտինենտալ բալիստիկ հրթիռները եւ [միջուկային զենքեր կրող] սուզանավերը։ Դրանք կդառնան շատ ավելի հզոր, քան մեր հակառակորդների եւ մրցակիցների մոտ։ Մենք պետք է նաեւ մոդեռնիզացնենքն հրամանատարության, կառավարման եւ կապի համակարգերը մեր միջուկային ուժերում։ Մենք դրանում մեծ դրամական միջոցներ ենք ներդնում»,-նշել է Էսփերը։
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է այդկերպ գործել բացառապես պոտենցիալ զինված հակամարտությունները զսպելու նպատակով։ «Մենք ցանկանում ենք զսպել հակամարտությունը, զսպել պատերազմը։ Իսկ դրա ձախողման դեպքում մենք ցանկանում ենք ի վիճակի լինել պատերազմելու եւ հաղթելու»,-ասել է նախարարը։





























