Իտալիայում դատարանի առաջ կկանգնի Asso Ventotto նավի կապիտանը, որը փրկել էր փախստականների Միջերկրական ծովում եւ վերադարձրել նրանց քաղաքացիական պատերազմում գտնվող Լիբիա, հաղորդում է DW-ը:

Նա, ինչպես նաեւ Augusta Offshore ընկերության ներկայացուցիչը, որը նավի սեփականատերն էր, մեղադրվում է միջազգային իրավունքը խախտելու մեջ, որի համաձայն՝ այդ հյուսիսաֆրիկյան երկրի նավահանգիստներն անվտանգ չեն, հաղորդում է AFP-ը:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին Լիբիայի ափի մերձակայքում՝ միջազգային ջրերում: Իտալական դրոշի ներքո երթեւեկող առեւտրային նավի անձնակազմը փրկել էր հարյուրավոր փախստականների՝ ներառյալ անչափահասների եւ մի քանի հղի կնոջ: Նրանք տեղափոխվել էին Տրիպոլի եւ հանձնվել Լիբիայի առափնյա ծառայությանը: Ընդ որում՝ նավի անձնակազմը չէր հայտնել տեղի ունեցածի մասին փրկարարական գործողությունները համակարգող իտալական կենտրոնին:

Փրկարարական միջոցառումները համակարգվել էին Լիբիայի իշխանությունների հետ, պնդում են Augusta Offshore-ում: Սակայն հետաքննիչները ապացույցներ չէին հայտնաբերել այդ առնչությամբ: Դատավարության օրը դեռեւս հայտնի չէ: