Իսրայելի կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ Բինյամին Նեթանյահուի նկատմամբ դատավարությունը կմեկնարկի հունվարին. հենց այդ ժամանակ ցուցմունք կտան այդ գործով վկաները, հաղորդում է Reuters-ը:
Նեթանյահուի փաստաբանները խնդրել են դատարանին 6-ամսյա երկարաձգման մասին, որպեսզի նախապատրաստեն պաշտպանության իրենց ռազմավարությունը:
Նրանք հայտարարել են, որ բարդ կլինի դատել վկաների ցուցմունքի ճշմարտացիության մասին, եթե նրանք լինեն դիմակներով, ինչը ներկայում պարտադիր պայման է Իսրայելում:
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելում անցկացվել են բազմահազարանոց հակակառավարական բողոքի ցույցեր, որոնց մասնակցել են երկրի իշխանությունների՝ կորոնավիրուսի կապակցությամբ քաղաքականությունից դժգոհ մարդիկ եւ պահանջել վարչապետի հրաժարականը:
Ժամանակ առ ժամանակ ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, որը ստիպված էր կիրառել ջրցաններ:




























