ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել իր զարմուհի Մերի Թրամփի եւ նրա կողմից գրված «Չափազանց շատ եւ երբեք ոչ բավարար․ ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհում ամենավտանգավոր մարդուն» գրքի մասին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մերին «իր ընտանիքում ամենասիրված երեխաներից չէր», եւ ինքն ու իր ընտանիքը «այնքան էլ չէին հարգում եւ սիրում նրան»։
Հարցազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփն անվանել է այդ գիրքը «հիմար եւ չար»։
Նախագահին նաեւ հարց է տրվել իր հոր վերաբերյալ, որի մասին Մերի Թրամփն ավելի վաղ պատմել է, որ նա իբրեւ «սիրել է հաջողության հասնել սեփական միջոցներով»։
«Դա խայտառակություն է, որ նա այդպես է ասել։ Իմ հայրը շատ լավ մարդ էր։ Նա ուժեղ մարդ էր»,-ասել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ իր հորեղբոր մասին Մերի Թրամփի գիրքը վաճառվել է շուրջ մեկ միլիոն օրինակով հենց առաջին օրը։




























