Ռուսաստանի Զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգման ժամանակ, որը ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով սկսվել է հուլիսի 17-ին եւ ավարտվել հուլիսի 21-ին, Ինգուշեթիայում անցկացվել է 58-րդ համազորային բանակի մեծ հզորության հրետանային ստորաբաժանման տեղակայումը: Դիվիզիաները դիրքեր երթ են իրականացրել մարտական խնդիրներ կատարելու համար:

«Ըստ գործողության մտահղացման՝ միաժամանակ կրակային հարված կհասցնեն համազարկային կրակի «Ուրագան» ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումները եւ «Սմերչ» դիվիզիաները՝ մեծ հզորության հրետանային ստորաբաժանումների աջակցությամբ, այդ թվում՝ 240 միլիմետրանոց ինքնագնաց «Տյուլպան» եւ 203 միլիմետրանոց ինքնագնաց «Մալկա» թնդանոթների»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ռուսական բանակի ամենախոշոր տրամաչափի ականանետների կրակային հզորությունը բավարար է ոչնչացնելու համար գետնի տակ խորը թաղված երկաթբտոնե բունկերները: 5 մետրանոց  զենքն ուղարկում է 230 կիլոգրամոց ականներ, որոնք 20 կմ հեռավորությամբ մարդու չափերի են: Բացի սովորական զինամթերքներից, «Տյուլպանի» սպառազինության մեջ են մտնում 2 կիլոտոննա հզորությամբ ջերմամիջուկային ականներ:

Զորավարժությունների ժամանակ հրետանային զորամասերին եւ հրաձգային շարասյուներին օդից աջակցել են ՌՕՈՒ եւ ՀՕՊ 4-րդ բանակի բանակային ավիացիայի ավելի քան 50 հարվածային ուղղաթիռներ, այդ թվում՝ Կա-52, Մի-28Ն եւ Մի-35 ուղղաթիռներ: Դրանից բացի, օպերատիվ-տակտիկական, գրոհային, ռմբակոծիչ եւ բանակային ավիացիայի 150 օդանավեր պատրաստված էին դաշտային օդանավակայաններ թռչելու համար: Ցամաքային զորամասերի հետ միաժամանակ տեղակայվել են ծովային հետեւակը եւ Կասպիցի նավատորմիկի նավերը: Ստուգման համար գործարկվել են 35 նավեր, այդ թվում՝ Կասպիցի նավատորմիկի ֆլագման «Թաթարստան» նավը

Հանկարծակի ստուգման մեջ ներառված են ընդհանուր  մոտ 150 հազար զինծառայողներ, մոտ 400 թռչող սարքեր, ավելի քան 26 հազար միավոր սպառազինություն, ռազմական եւ հատուկ տեխնիկա, ավելի քան 100 նավեր եւ մատակարարման նավեր: Ինչպես հուլիսի 19-ին հստակեցրել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորամասերը եւ ստորաբաժանումները, Սեւծովյան նավատորմի եւ Կասպիցի նավատորմիկի նավային խմբավորումները ու ավիացիոն միավորումները իրականացրել են երթեր դեպի կենտրանացման շրջաններ, դուրս են եկել նշանակման շրջաններ, ավարտել են վերատեղակայումը օպերատիվ օդանավակայաններում: «Առաջխաղացման ժամանակ հրամանատարները եւ անձնակազմը մշակել են օդային հարձակման հակադարձման, պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հակազդման հարցեր, իրականացրել են առաջխաղացման երթուղիների ինժեներական հետախուզում»,- նշել են ռազմական գերատեսչությունից: