Անցած երկու տարիների ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչները քննարկել են ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների վերսկսման հնարավորությունը, ասել է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Այս թեման հաստատ քննարկվել է»,- բրիտանական Guardian թերթին ասել է փորձարկումների վճռական կողմնակից Բոլթոնը: Սակայն դրա դեմ հանդես են եկել վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, ովքեր կարծում են, որ միջուկային մարտագլխկների համակարգչային փորձարկումները բավարար են: Անցյալ տարվա սեպտեմբերին Սպիտակ տնից Բոլթոնի հեռանալու պահին նման որոշում չէր ընդունվել:





























