«Լիբիայում Եգիպտոսի հնարավոր ռազմական միջամտությունը վտանգավոր արկած կլինի»: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Նրա խոսքով՝ Լիբիայում եգիպտական զորքերի ցանկացած տեղակայում կդանդաղեցնի հակամարտության դադարեցման ջանքերը եւ վտանգավոր կլինի Կահիրեի համար: «Ես կարծում եմ, որ դա Եգիպտոսի համար վտանգավոր ռազմական արկած կլինի»,- ասել է նա:
Քալընը նշել է, որ Թուրքիան հասել է Ռուսաստանի հետ համաձայնության Լիբիայում կրակի «հուսալի եւ կայուն» դադարեցման աշխատանքի շուրջ, բայց ցանկացած գործարք պետք է հիմնվի այն բանին վերադարձին, որ դա, նրա խոսքով, 2015 թվականի ճակատի լիբիական գիծն է եղել: «Որպեսզի կրակի դադարեցման մասին համաձայնությունը կայուն լինի, գեներալ Խալիֆ Հաֆթարի ուժերը պետք է հեռանան Ալ Ջուֆրայից եւ Սիրթից»,- ասել է նա:




























