Հուլիսի 22-ին Լոռու մարզի Ծաթեր գյուղի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հաղորդումից ժամեր անց, ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունը արել է տուժածի համագյուղացի, 28-ամյա մի կին:

Նա հրավիրվել է բաժին եւ խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը եւ օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ: Նա ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, եւ հայտնել, որ մնացածը ծախսել է:

28-ամյա կինը նաեւ հայտնել է, որ փետրվարին, մարտին եւ մայիսին, գտնվելով նույն տանը, եւս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից եւ անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 եւ 30 հազար դրամ:

Նախապատրաստվում են նյութեր: