Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել երկրից վռնդել «մայդանի կոչեր» անողներին։

«Սա ի՞նչ վերաբերմունք է երկրի նկատմամբ: BBC, «Ազատություն», «Ազատ Եվրոպա» եւ այլն, այս հոսքերը... Էլ չեմ խոսում տենդենցիոզության մասին, նրանք զանգվածային անկարգությունների կոչ են անում: Ինչո՞ւ եք համակերպվում դրա հետ: Չէ՞ որ դուք նրանց հավատարմագրել եք այստեղ»,- ասել է նա երկրի տնտեսական մասի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Նա ուշադրություն է հրավիրել այդպիսի դեպքերում համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա, չնայած նախընտրական ժամանակաշրջանին. «Կարիք չկա սպասել նախընտրական քարոզչության ավարտին: Վռնդեք այստեղից, եթե նրանք չեն պահպանում մեր օրենքները եւ մարդկանց կանչում են մայդաններ: Այլեւս չեմ կրկնելու՝ չնայած այն բանին, որ մենք մտել ենք այս դժվարին ընտրական ժամանակահատված: Ինչի նման է սա` վիրավորանք վիրավորանքի հետեւից: Լավ, ինձ վերից վար փնովել են: Արդեն հարձակումներ են գործել տեղամասային հանձնաժողովների որեւէ մեղք չգործած նախագահների դեմ: Իսկ նրանք ընտանիքներ, երեխաներ ունեն»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկո։