Այս տարվա մարտին սրտի կաթվածից մահացել է «Դոմոդեդովո օդանավակայանի վարչակազմ» դաշնային պետական ընկերության տնօրեն Լեոնիդ Սերգեեւը:
Ինչպես հաղորդել է «Կոմսոմոլսկայա պրավդան», հատկանշական է, որ նոպան տեղի է ունեցել Ռուսաստանի Վերահսկիչ պալատի կողմից ընկերության գործունեությունը ստուգելու ժամանակ:
Ինչպես ասել են ընկերության աշխատակիցները, Սերգեեւը հիվանդ սիրտ ուներ, մարտին նա արձակուրդում էր հիվանդության պատճառով, սակայն ակնհայտ է, որ հուզմունքը` կապված ստուգումների հետ, բացասաբար են ազդել նրա առողջության վրա: Հնարավոր է, որ տնօրենը անհանգստանալու կարիք, իսկապես, ունեցել է: Այսպես. Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ ընկերության գործունեության մեջ:
Այս պահի դրությամբ, ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատարը Յուրի Անտիպովն է:





























